ՍԾՏՀ գագաթաժողովում հայկական դիվանագիտությունը հաղթանակ է տարել ադրբեջանցիների հանդեպ

ՍԾՏՀ գագաթաժողովում հայկական դիվանագիտությունը հաղթանակ է տարել ադրբեջանցիների հանդեպ

PanARMENIAN.Net - Ստամբուլում հունիսի 26-ին ստորագրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովի հռչակագիրը: Հռչակագիրը ստորագրվել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հեռացրել է փստաթղթից իր առաջարկած ուղղումները: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել դիվանագիտական աղբյուրը, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները ԵՄ ճնշման ներքո կարողացել են համոզել Բաքվին հրաժարվել հռչակագրում քաղաքական ենթատեքստ ունեցող դրույթներից, քանի որ հակառակ դեպքում Երևանը հռչակագիրը չէր ստորագրի:

Ինչպես հայտնել է աղբյուրը, այդ դրույթներն աստիճանաբար են հեռացվել ըստ Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունների հայկական ու ադրբեջանական կողմերի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---