Տավուշի սկսնակ չիր արտադրողներին սարքավորումներ կտրամադրվեն

Տավուշի սկսնակ չիր արտադրողներին սարքավորումներ կտրամադրվեն

PanARMENIAN.Net - ՀՀ Տավուշի մարզում մայիս-hունիս ամիսներին Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագիրն իրականացվեց ոլորտային ուղղվածությամբ. մասնակցեցին տարածաշրջանի 17 չիր արտադրողներ, ովքեր ձեռք բերեցին հմտություններ ու գիտելիքներ իրենց գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ:

Մասնակիցները ոչ միայն ֆինանսավորվեցին, այլև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շնորհիվ համաֆինանսավորման սկզբունքով նրանց տրամադրվեցին որակյալ սարքավորումներ:

Մասնակիցներին դասընթացների ընթացքում տեղեկատվություն տրամադրվեց արևային չորանոցների մասին: Հայաստանում և այլ երկրներում կիրառվող արևային չորանոցների տեսակները,արևային չորանոցների կառուցման նկարագիրը, օպտիմալ չափերը, անհրաժեշտ այլ կառույցների (ծխարան,պահեստ, այլ) չափերը, ապրանքանյութական, դրամական և աշխատանքային ծախսումները:

Տեղեկատվություն տրամադրվեց նաև Էներգիայի այլ աղբյուրների (էլեկտրաէներգիա, գազ, այլ) օգտագործմամբ չորանոցային տնտեսությունների հիմնման նախագծի վերաբերյալ: Տրվեց չորանոցային տնտեսության նկարագիրը, անհրաժեշտ կառույցների` նախապատրաստական բաժանմունք,մշակման բաժանմունք, հիմնական արտադրամաս,ծխարան, պահեստարան և այլն) չափերը, կառուցապատման և մեկուսացման նյութերը:

Ներկայացվեց չորանոցային տնտեսությունների գործունեության համար առաջարկվող անհրաժեշտ սարքավորումների ցանկը, դրանց նկարագիրը (գները, արտադրականհզորությունները, էներգիայի ծախսը, այլ), անհրաժեշտապրանքները և գույքը: Տեղեկություններ տրվեցին Տավուշի մարզին բնորոշ մրգի և բանջարեղենի չորացման տեխնոլոգիական շղթայի վերաբերյալ: Ներկայացվեց չորացման տեխնոլոգիական ամբողջական շղթան հումքի բերքահավաքից մինչև պատրաստի չրի պահպանում և իրացում: Չորացման տեխնոլոգիական ամբողջական շղթան ըստ մթերքների, դրամական և աշխատանքային ծախսումները, գնային և ծախսային համեմատական վերլուծություն, այլ:

ՄԱԶԾ-ի աջակցությամբ պատրաստվում է նաև «Չրի պատրաստման տեխնոլոգիական հրահանգներ» գրքույկը, որը մանրամասնում է դեղձի, ծիրանի, սալորի, տանձի, խնձորի, կեռասի և բալի, արքայախնձորի, սմբուկի, լոլիկի և պղպեղի չորացման տեխնոլոգիաները: Այն կտարածվի ոչ միայն մասնակիցների շրջանում, այլ նաև ՀՀ մյուս մարզերում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---