Ուզբեկստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից

Ուզբեկստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից

PanARMENIAN.Net - Ուզբեկստանը կասեցնում է իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), հինգշաբթի «շտապ» նշումով հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին Մոսկվայում:

«Ուզբեկստանը նոտա է հղել ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը կառույցին դադարեցնելու մասին»,-ասել է գործակալության զրուցակիցը:

ՀԱՊԿ ստեղծվել է 1992թ. մայիսի 15-ին: ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և մինչ օրս նաև Ուզբեկստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---