Կենսաթոշակային բարեփոխումները կփոխեն հայ երիտասարդների մտածելակերպը![]() 29 հունիսի 2012 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են երիտասարդներին, նրանց, ով նոր է սկսում աշխատել, գտնում է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի տնօրեն Արտակ Ղազարյանը: «Կարևոր է, որ մենք կարողանանք նոր մտածելակերպ ձևավորել երիտասարդների շրջանունմ, որը կպլանավորի իր ապագան Հայրենիքի ապագայի հետ միասին»,-ասել է նա հունիսի 29-ին Երևանում: Երևանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Կենսաթոշակային ու աշխատաշուկայի բարեփոխումներ» ծրագրի և ՀՀ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի համատեղ «Բարեփոխում և գիտելիք» նախաձեռնությունը: Իր հերթին Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիշեցրեց, որ 2014 թվականից Հայաստանում արդեն կգործի պարտադիր կենսաթոշակային ապահովման համակարգը՝ նշելով, որ դրա ներդրման համար արդեն կա անհրաժեշտ օրենսդրական դաշտ, իսկ կառավարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում այն գործարկելու համար: Նախարարը կարևորեց Հայաստանի քաղաքացիների իրազեկվածությունը երկրում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների մասին, որոնք ենթադրում են նաև մտածելակերպի որոշակի փոփոխություն, նոր գիտելիքի ձևավորում, քանի որ այդ բարեփոխումներն ամենաբարդն են: «Կենսաթոշակը զուտ այն գումարը չէ, որ պետությունը վճարում է քաղաքացուն ծերության ժամանակ, մարդն ինքը պետք է պատասխանատվություն կրի իր ապագայի համար»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |