Ուսանողները մրցանակներ են ստացել հայկական տնտեսության զարգացման իրենց մոդելների համար29 հունիսի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Երևանում տեղի ունեցավ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ «Հայաստանի տնտեսության զարգացման իմ մոդելը» թեմայով ուսանողական ռեֆերատների մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Հաղթողներ են դարձել Սվետլանա Հալիջյանը՝ Երևանի տնտեսագիտական համալսարանից, Սարգիս Ադիկյանը նույն համալսարանից և Հայկ Զարգարյանը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանից: Ռեֆերատների մրցույթը անց է կացվել երկամսյա սեմինարի շրջանակներում, որի ժամանակ Հայաստանի 5 բուհերի 500 ուսանողներ հանգամանալից ծանոթացել են երկրում իրականացվող բարեփոխումների հետ: Միջոցառման կազմակերպիչներն են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում, ՀՀ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի», ՀՀ ֆինանսների նախարարության և NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի մասնակցությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |