Ամերիաբանկը երիտասարդ մասնագետների է հավաքագրում «Ամերիա Սերունդ» նախագծի շրջանակներում![]() 29 հունիսի 2012 - 14:30 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է սկսնակ երիտասարդ մասնագետների համար նախատեսված «Ամերիա Սերունդ» նոր նախաձեռնության մեկնարկի մասին: Այդ մասին հունիսի 29-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտնել է բանկի Մանրածախ բանկային գործառնությունների տնօրեն Արման Բարսեղյանը: «Հայտարարված ռազմավարությունը կյանքի կոչելու համար մեզ հարկավոր են համապատասխան ռեսուրսներ ու կադրեր»,-ասել է նա: Նա նշել է, որ այդ նպատակով բանկը կհամագործակցի Հայաստանի առաջատար բուհերի հետ, շրջանավարտներին այդ ծրագրում ներգրավելու համար, որոնք կկարողանան ծանոթանալ բանկային գործի նոր տեխնոլոգիաներին ու անհրաժշետ հմտություններ ձեռք կբերեն անմիաջապես Ամերիաբանկի բաժանմունքներում: Իր հերթին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Մարդկային ռեսուրսների բաժնի պետ Արմինե Ղազարյանը հավելեց, որ բանկը եռամսյա կրթական սեմինարներ կկազմակերպի երիտասարդ մասնագետների համար, իսկ ավարտին առավել մեծ հաջողություններ գրանցած երիտասարդները կդառնան բանկի թիմի անդամները, որտեղ աշխատակիցների միջին տարիքը 33-ն է: Նա հավելել է, որ բոլոր ցանկացողները արդեն այժմ կարող են հայտ ներկայացնել, իսկ ընտրական փուլից հետո, որտեղ առաջին փուլում կընդգրկվի 30 մարդ, նրանք անմիջապես ուսուցման կանցնեն հատուկ ստեղծված ուսումնական կենտրոնում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |