Ռուս փորձագետը գտնում է, որ 2013 թվականը թեստային կդառնա ղարաբաղյան կարգավորման համար![]() 29 հունիսի 2012 - 15:20 AMT PanARMENIAN.Net - 2013թ. թեստային կդառնա ղարաբաղյան կարգավորման հարցում, գտնում է «Կովկասի լրատու» տեղեկատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր, Լոմոնոսովի անվան ՄՊՀ պատմական ֆակուլտետի դեկան Ալեքսեյ Վլասովը: «Վերջին իրադարձություններն ադրբեջանական ու հայկական զորքերի շփման գծում ցույց են տալիս, որ խաղաղությունը սպառնալիքի տակ է»,-ուրբաթ օրը հայտարարել է նա ուրբաթ օրը Բաքվում «Ադրբեջանա-ռուսական համագործակցությունը ժամանակակից փուլում և ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում» թեմայով մամլո ասուլիսի ժամանակ: Ռուսաստանն, ըստ նրա, հակամարտության կարգավորման ամենակարևոր միջնորդներից է, սակայն Բաքուն ու Երևանը պետք է քաղաքական կամք դրսևորեն: Ռուսաստանից բացի, ԵԱՀԿ ՄԽ այլ երկրներ էլ կան, սակայն առաջընթացի ոչ ոք չհասավ, թեև ՌԴ նախագահը շատ ջանք ու ժամանակ ծախսեց դրա համար, ասել է Վլասովը: «ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր տարածաշրջան այցելության ժամանակ նույնպես ընկալելի ռազմավարական առաջարկություններ հակամարտության լուծման վերաբերյալ չարեց, իսկ միջնորդները խնդիրներ ունեն»,-ասել է նա, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |