«Արմավիան» վերսկսում է չվերթը դեպի Հալեպ, ինչպես նաև կավելանա թռիչքների հաճախականությունը Բեյրութ

«Արմավիան» վերսկսում է չվերթը դեպի Հալեպ, ինչպես նաև կավելանա թռիչքների հաճախականությունը Բեյրութ

PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերությունը շարունակում է թռիչքների աշխարհագրության ընդլայնման քաղաքականությունը. այդպես, հուլիսի 2-ից վերսկսվում է չվերթը դեպի Հալեպ, ինչպես նաև կավելանա թռիչքների հաճախականությունը Բեյրութ, նոր չվերթներ են բացվել դեպի Բիրմինգեմ և Ամրիթսար: Այս կապակցությամբ ամռան շրջանում «Արմավիա» ավիաընկերությունը վարձակալել է Airbus A320 տիպի ինքնաթիռը: Ամռանը արդեն բացվել են նոր չվերթներ դեպի Ամման և Միլան, հաղորդում է «Արմավիայի» մամլո ծառայությունը:

Բացի այդ, ամռան շրջանում վերականգնվել են Երևան – Հռոմ – Երևան (երեքշաբթի օրերին), Երևան – Վենետիկ – Երևան (կիրակի օրերին), Երևան – Բարսելոնա – Երևան (կիրակի օրերին), Երևան – Լիոն – Երևան, Երևան – Փարիզ – Երևան (երկուշաբթի օրերին (մշտապես կար), սկսած հուլիսի 1-ից` երկուշաբթի և ուրբաթ օրերին), Երևան – Մարսել – Երևան (սկսած մայիսի 12-ից` շաբաթ օրերին, հուլիսի 4-ից` չորեքշաբթի օրերին) և Երևան – Լառնակա – Երևան (հինգշաբթի օրերին):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---