Ադրբեջանում զենքը արդեն ճանապարհներին է թափած![]() 29 հունիսի 2012 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Աբշերոնի շրջանում ճանապարհի եզրին մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել, ուրբաթ օրը հաղորդել է Ադրբեջանի ԱԻՆ պաշտոնական կայքը: ԱԻՆ ճգնաժամային իրավիճակների վարչության կենտրոն հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Աբշերոնի շրջանի Ֆաթմայի-Փիրշագի ճանապարհին մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել: Դեպքի վայր անհապաղ ուղղվել են փրկարարների համապատասխան ուժերն ու նախարարության մասնագետները: Փրկարարները տեղում անվտանգության անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել, և ԱԻՆ մասնագետները համապատասխան կառույցների աշխատակիցների հետ միասին զննել են հայտնաբերված զինամթերքը: Հաստատվել է, որ 54 միավոր պայթուցիկ զինամթերքը (նռնակներ և այլն), 1771 միավոր զինամթերքը (ինքնաձիգների պահեստատուփեր, ատրճանակի փամփուշտներ և այլն) պիտանի են գործածման համար: Հայտնաբերված զինամթերքը վնասազերծվել է և փոխանցվել համապատասխան մարմիններին: Ըստ երևույթին, Ադրբեջանն այնքան զենք է գնել, որ այն արդեն ճանապարհներին թափած է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |