Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է Analitika.at.ua-ն:

Յանուկովիչի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի Սերժ Ազատի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեղ, հարգելի Սերժ Ազատի, ամուր առողջություն և հետագա հաջողություններ Ձեր պետական գործունեության ասպարեզում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարություն ու բարեկեցություն»:

«Նշելով հայ-ուկրաինական համագործակցության դրական դինամիկան տարբեր ոլորտներում, բարեկամության ու գործընկերության ավանդական կապերի ամրապնդումը մեր ժողովրդների միջև, տեսնում եմ Ձեր ծանրակշիռ անձնական ավանդն այդ գործում: Գնահատում եմ մեր անձնական բարեկամական շփումները, որոնք նպաստում են մեր պետությունների միջև փոխգործակցության զարգացմանը»,-հավելել է Ուկրաինայի նախագահը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---