ԱՄՆ Սենատը հաստատել է Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում դեսպանի պաշտոնում30 հունիսի 2012 - 15:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը հաստատել է Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում դեսպանի պաշտոնում, ասվում է Սենատի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ավելի վաղ նրա թեկնածությունը միաձայն հաստատել էր ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն: Մորնինգսթարի թեկնածությունը ներկայացրել էր Բարաք Օբաման: ԱՄՆ-ն դեսպան չուներ Ադրբեջանում այն բանից ի վեր, երբ իր առաքելությունն ավարտեց նախկին դեսպան Մեթյու Բրայզան: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2010թ. դեկտեմբերի 29-ին անձնական կարգադրությամբ նշանակեց ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, դիվանագետ Մեթյու Բրայզային Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում՝ շրջանցելով Սենատը, որը մի քանի ամիս արգելափակում էր Բրայզայի հաստատումը պաշտոնում սենատորներ Բարբարա Բոքսերի ու Ռոբերտ Մենենդեսի ճնշման տակ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |