Պարոնյան 20 շենքի տանիքում տարբեր տեսակի զինամթերք է հայտնաբերվել

Պարոնյան  20 շենքի տանիքում տարբեր տեսակի զինամթերք է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության Կենտրոնականի բաժին այսօր` հուլիսի 3–ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ Պարոնյան 20 հասցեում գտնվող շենքի տանիքում շինարարական աշխատանքներ կատարողները զինամթերք են գտել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տեսակի զինամթերք, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Դեպքի վայրում այժմ աշխատում է ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը: Հանգամանքները պարզվում են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---