Գլխավոր դատախազը պատրաստ է ընդունել «Հարսնաքարի» դեմ բողոքի ակցիայի նախաձեռնողների պատվիրակությանը

Գլխավոր դատախազը պատրաստ է ընդունել «Հարսնաքարի» դեմ բողոքի ակցիայի նախաձեռնողների պատվիրակությանը

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել ընդունելու «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի դեմ բողոքի ակցիայի նախաձեռնողների պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության կայքէջից` նշելով, որ նման առաջարկ այսօր ԱԺ-ի և դատախազության շենքի առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ արվել էր նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին, սակայն վերջինս հրաժարվել էր առաջարկից:

ԱԺ-ի շենքի մոտից դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք այսօր կրկին երթ-ակցիա էր կազմակերպվել Ռուբեն Հայրապետյանին Վահե Ավետյանի սպանության գործում որպես կասկածյալ ներգրավելու, ինչպես նաև ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացնելու պահանջով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---