Երվանդ Մանարյան. Հեռուստաեթերի բովանդակության վերահսկման համար հանձնաժողով ստեղծելը ճիշտ չէ

PanARMENIAN.Net - Ժողովրդական արտիստ, «Ագուլիս» տիկնիկային թատրոնի հիմնադիր տնօրեն Երվանդ Մանարյանի կարծիքով, հեռուստաեթերի բովանդակության վերահսկման համար հանձնաժողով ստեղծելը ճիշտ չէ :

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Մանարյանը` նշելով, որ յուրաքանչյուր հեռուսատեսություն, յուրաքանչյուր հեռուստասերիալ նկարող պետք է ինքն իր համար որոշի իր ազնվության սահմանները, թե ինչ է մատուցում հասարակությանը:

«Նախ մենք պետք է հասկանանք, թե ինչի համար է մեզ պետք հեռուստատեսությունը, ըստ իս հեռուսատեսությունն առաջին հերթին դա սերունդ դաստիարակելու խնդիր պետք է լուծի»:

Ասուլիսի մյուս բանախոս ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգի պարի գեղարվեստական ղեկավար` Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի կարծիքով էլ հեռուստատեսության բովանդակության վերահսկման համար համապատասխան մարմիններ են պետք, որոնց ստուգումից հետո, նոր համապատասխան նյութերը պետք է ցուցադրվեն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---