Անցյալ շաբաթվա Orange 50,000-րդ միջազգային զանգը ստացողը մեկնելու է Ռուսաստան

Անցյալ շաբաթվա Orange 50,000-րդ միջազգային զանգը ստացողը մեկնելու է Ռուսաստան

PanARMENIAN.Net - Այսօր հայտնի է դարձել հուլիսի 2- 8-ն ընկած ժամանակահատվածվում 50,000-րդ միջազգային հեռախոսազանգ ստացողի անունը։ Նա Աննա Հարությունյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանի Կուրսկ քաղաքում բնակվող իր ծնողները: Աննան կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում ծնողներին այցելելու համար: Այս մասին հաղորդում են Orange–ի հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Մինչև օգոստոսի 26-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Մինչ օրս գրանցված 50,000-րդ ական բաժանորդներից ինը զանգ էին ստացել Ռուսաստանի տարբեր քաղաքներից, երկուսը` Վրաստանից, իսկ մեկը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից», –ասել է Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---