Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդ. Այժմ մենք ապրում ենք ցեղասպանության 3-րդ փուլը` մշակութային ցեղասպանություն

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդ. Այժմ մենք ապրում ենք ցեղասպանության 3-րդ փուլը` մշակութային ցեղասպանություն

PanARMENIAN.Net - 1894-1923 թվականների արյունոտ տարեթվերը շրջադարձային էին և արյունոտված ու հրե տառերով դաջված են հայության ազգային հիշողության մեջ: Հայերի ցեղասպանության շուրջ բանավեճերը չեն դադարում մինչև հիմա: Այս մասին Ժնևում կայացած Արևմտյան Հայաստանի հայերի ասամբլեայի կոնֆերանսի ժամանակ ասել է ՄԱԿ-ում Արևմտյան Հայաստանի Հայերի Ասամբլեայի պատվիրակության ղեկավար Արմենակ Աբրահամյանը:

«Սակայն հիմա մենք ապրում ենք ցեղասպանության երրորդ փուլը` մշակութային ցեղասպանությունը: 2005 թվականի դեկտեմբերին ադրբեջանական բանակը ոչնչացրեց Ջուլֆայի միջնադարյան գերեզմանոցը Նախիջեւանում, բաղկացած` 10-րդ դարի ավելի քան 5000 տապանաքարերից»,-ասել է Աբրահամյանը:

Ըստ նրա, այսօր մենք նկատում ենք, որ մեր անցած տարվա ելույթից հետո Թուրքիան ջանքեր է գործադրում վերականգնելու եւ վերադարձնելու հայկական ժառանգության որոշ խորհրդանիշներ, «նույնիսկ, եթե դրանք ընդամենը կաթիլներ են օվկիանոսում, որովհետեւ, ցավոք, բազմաթիվ են սրբազան տարածքների յուրացման փաստերը, առանց մեր Ազգային Խորհրդի` ազատ, նախօրոք եւ գիտակցված համաձայնության»:

Այս կապակցությամբ նա հիշեցրել է Անի քաղաքի` Արևմտյան Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքի, հետ կապված իրավիճակը և համաձայնություններն ու իրավարար վճիռները չհարգելու մասին, որոնք պետք է որ պարտադիր լինեին բոլոր պետությունների համար:

«Ճիշտ այդպես, Դիարբեքիր քաղաքում թուրքական իշխանությունները հետապնդում են մեր մտավորականներին ամենշաբաթյա հայերեն լեզվի դասեր անցկացնելու համար, որը ոչնչացման եզրին է: Այսինքն, այս մոլորակի վրա դեռ կան վայրեր, որտեղ բնիկների լեզուների ուսուցանումը, լինի դա հայերեն, քրդերեն, հունարեն, արաբերեն կամ ասորերեն, օրենքի խախտում է համարվում: Այն դեպքում, երբ այդ լեզուները, իրականում, բազմազգ աշխարհի արժեքներն են»,-նկատել է Աբրահամյանը:

«Այդ դեպքում մենք ինչպե՞ս հավատանք, որ Սիրիայից հայ, ասորի, արաբ և քուրդ փախստականները Թուրքիայում պաշտպանություն կունենան, երբ նրանց լեզուների ուսուցանումը իշխանությունների կողմից դիտվում է, որպես քրեորեն պատժելի փաստ: Ինչպե՞ս կարող ենք մենք հավատալ, որ Սիրայում ընթացող պատերազմի նպատակն է ազատագրել և ժողովրդավարացնել սիրիական հասարակությունը, երբ ներկայիս ռազմական օդուժը և նրանք, որ կոչված են պատերազմելու, մեր երեխաներին են հետապնդում Արևմտյան Հայաստանում և Քուրդիստանում»,-հայտարարել է Աբրահամյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---