Արցախում բիզնես-միջավայրի զարգացման համար բարենպաստ տնտեսական և քաղաքական մթնոլորտ է ստեղծվել

Արցախում բիզնես-միջավայրի զարգացման համար բարենպաստ տնտեսական և քաղաքական մթնոլորտ է ստեղծվել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է հայտնի բարերար Լևոն Հայրապետյանին: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բարերարին` Արցախի շենացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաեւ կարեւորել նրա անձնական օրինակը մեր հանրապետությունում տարբեր բարերարների կողմից ներդրումային ծրագրերիիրականացման տեսանկյունից:

Լևւոն Հայրապետյանն իր հերթին նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված է բարենպաստ տնտեսական եւ քաղաքական մթնոլորտ գործարար միջավայրի զարգացման համար, ինչը եւ հանդիսանում է ներդրումների ներգրավման կարեւորագույն նախապայմաններից մեկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---