41  19.07.12 - Ընտրությունների ընթացքը Արցախում

Ալեքսանդր Ցինկեր. Բակո Սահակյանը շահագրգռված է դիտորդների ներկայության հարցում

Ալեքսանդր Ցինկեր. Բակո Սահակյանը շահագրգռված է դիտորդների ներկայության հարցում

PanARMENIAN.Net - Արցախում է գտնվում Ընտրական համակարգերի փորձագիտական միջազգային կենտրոնի (ICES) 9 հոգուց բաղկացած խումբը, որոնք ներկայացնում են Գերմանիան, Չեխիան, Հունգարիան և Իսրայելը: Նախօրեին խումբը հանդիպել է ԼՂՀ նախագահի թեկնածուներ գործող նախագահ Բակո Սահակյանի և Վիտալի Բալասանյանի հետ: Ըստ առաքելության ղեկավար, Իսրայելի ԱրևելյանԵվրոպայի ու ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերի, երկու հանդիպումներն էլ լավ տպավորություն են թողել: «Մենք շնորհակալ ենք ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանին, որն հնարավոր դարձրեց մեր այցը: Մենք շատ ծավալուն տեղեկատվություն ստացանք ԼՂՀ քաղաքական և տնտեսական իրավիճակի մասին: Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա նշեմ, որ երկու թեկնածուներն էլ բավականին վստահ տեսք ունեին, նրանք հիանալի գիտեն, թե ինչու են մասնակցում ընտրություններին»,-ասել է Ցինկերը PanARMENIAN. Net-ի հետ զրույցում:

Ըստ նրա, Բակո Սահակյանը դեռևս չի հրապարակում իր ծրագրերը հաղթելու դեպքում: Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանին, ապա զգացվում է «զինվորականի կորիզը»: «Երկու թեկնածուներն էլ հստակ համոզված են, որ ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցային գործընթացին: Բալասանյանը գտնում է, որ պետք է վերակառուցել ողջ պաշտպանական համակարգը:

Նա զինվորական է, և դա երևում է: Ես խոսակցության ընթացքում ասացի, որ նորմալ դեմոկրատական երկրում պարտվող կողմը անպայման պետք է զանգահարի հաղթողին և շնորհավորի նրան: Հարավային Կովկասի ոչ մի երկրում դեռ նման բան չի եղել և Արցախը կարող է օրինակ ծառայել»,-ասել է Ցինկերը:

Նա նշել է, որ Բակո Սահակյանը շահագրգռված է, որ դիտորդներ ներկա լինեն ընտրություններին: «Ընտրությունների կազմակերպիչները ջանում են ամեն ինչ ճիշտ անել, ըստ միջազգային չափանիշների»,-ասել է նա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---