Հարութ Սասունյան. ԱՄՆ Կառավարության բոլոր երեք մարմինները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը

Հարութ Սասունյան. ԱՄՆ Կառավարության բոլոր երեք մարմինները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն իր «ԱՄՆ Կառավարության բոլոր երեք մարմինները ճանաչում Են Հայոց ցեղասպանությունը» հոդվածում գրում է, որ թեև ընթերցողներն ընդհանուր առմամբ իրազեկ են, որ ԱՄՆ կառավարության գործադիր և օրենսդիր մարմինները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, շատերը տեղյակ չեն, որ ԱՄՆ դատական իշխանությունը ևս մի քանի առիթներով վերահաստատել է Հայոց ցեղասպանության փաստը: Իսկապես, ԱՄՆ կառավարության բոլոր երեք մարմինները պաշտոնապես հաստատել են, որ Հայոց ցեղասպանությունն իսկապես ցեղասպանություն է: Հեղինակը նշում է, որ գործադիր մարմինն առաջին անգամ անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը 1951 թվականին ԱՄՆ կառավարության կողմից Արդարադատության միջազգային դատարան ներակայացրած առանցքային փաստաթղթում: Այնտեղ նշվում էր. «Ցեղասպանության համաձայնագիրն արդյունք է անմարդկային և բարբարոսական գործողությունների կիրառումի, որը տարածված է եղել որոշ երկրներում մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը և դրա ընթացքում, երբ կրոնական, ռասայական եւ ազգային փոքրամասնությունների ամբողջ խմբեր ենթարկվել են կանխամտածված ոչնչացման,սպառնալիքի և ոչնչացման: Ցեղասպանության երևույթը գոյություն է ունեցել ողջ մարդկային պատմության ընթացքում: Հռոմեացիների կողմից քրիստոնյաների հալածանքը, թուրքերի կողմից հայերի ջարդը, նացիստների կողմից միլիոնավոր հրեաների և լեհերի կոտորածը ցեղասպանության հանցագործության վառ օրինակներ են»:

«Գործադիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանությանը երկրորդ անդրադարձը արել է նախագահ Ռոնալդ Ռեգանը` 1981 թվականի ապրիլի 22-ի թիվ 4838 նախագահական հռչակագրում, որտեղ նշում էր. «Ինչպես նրանցից առաջ հայերի ցեղասպանությունը և դրան հետևած կամբոջացիների ցեղասպանությունը և բազմաթիվ այլ ազգերի բազմաթիվ հալածանքների նման, Հոլոքոստի դասերը չպետք է երբևիցե մոռացվեն»: Իսկ ԱՄՆ կառավարության օրենսդիր մարմինն ընդունել է երկու որոշում, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության պատմական փաստերը: Առաջին որոշմամբ, որը հաստատվել էր 1975 թվականի ապրիլի 8-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից, 1975 թվականի ապրիլի 24-ը նշանակվեց որպես «հիշատակման օր ցեղասպանության բոլոր զոհերի, հատկապես հայկական ծագումով անհատների, ովքեր 1915 թվականի ցեղասպանության զոհ դարձան», ասվում է հոդվածում:

«Երկրորդ որոշմամբ, որը հաստատվել էր 1984 թվականի սեպտեմբերի 10-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից, 1985 թվականի ապրիլի 24-ը նշանակվեց որպես «հիշատակման օր ցեղասպանության բոլոր զոհերի, հատկապես 1915-1923 թվականներին Թուրքիայում իրագործված մեկուկես միլիոն հայ բնակչության ցեղասպանության զոհերին»: Ի լրումն, պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու հավելված 1996 և 2004 թվականներին Արտաքին գործառնությունների հատկացման ակտում:

Այնուամենայնիվ, շատերն անտեղյակ են, որ ԱՄՆ կառավարության երրորդ մարմինը` դատական իշխանությունը, առնվազն երեք դաշնային դատարանների կողմից վճիռ է կայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Դեյվիդ Սութեր Դատական իշխանության կողմից Հայոց ցեղասպանությանը առաջին անդրադարձը 2010 թվականի օգոստոսի 11-ին առաջին շրջանի վերաքննիչ դատարանի երեք դատավորի կազմով միաձայն ընդունված վճիռն էր: ԱՄՆ գերագույն դատարանի նախկին դատավոր Դեյվիդ Սութերի կողմից գրված որոշման մեջ դատարանը մերժեց ամերիկա-թուրքական խմբի պահանջն առ այն, որ Մասաչուսեթսի կրթության հարցերով հանձնաժողովի կողմից հրապարակված ուսումնական ուղեցույցը, որը բացահայտորեն վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը, պետք է ներառեր «ցեղասպանությանը հակակշռող» հղումներ»,-նշում է Սասունյանը:

«Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկրորդ դատական գործը 2011 թվականի հունվարի 26-ին դաշնային դատավոր Քոլին Քոլար-Քոթելիի` Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշարձանի գործով վճիռն էր: Իր որոշման ներածական պարբերությունում դատավոր Քոլար-Քոթելին մեջբերեց Ադոլֆ Հիտլերի սոսկալի բառերը. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: Նա բացատրեց, որ Հիտլերն ի նկատի ուներ «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց պատմական հողերի վրա ապրող հայկական բնակչությունը վերացնելուն ուղղված Օսմանյան Թուրքիայի կառավարության բավականաչափ հաջող ջանքերը, որն այսօր հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն»: Դատավորը տողատակում նշում է, որ «Դատարանի կողմից «ցեղասպանություն» եզրի օգտագործումը նպատակ չունի արտահայտել որևէ կարծիք Քոլին Քոլար-Քոթելի այդ պիտակի պատշաճության մասին»:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ դատական երրորդ հղումը կատարվել է 2012 թվականի մայիսի 3-ին երեք դատավորի կազմով հանդես եկող ութերորդ շրջանի վերաքննիչ դատարանի կողմից, երբ մերժեց Ամերիկայի թուրքական կոալիցիայի հայցն ընդդեմ Մինեսոտա նահանգի: Դատավորները, միաձայն որոշմամբ, միանշանակ և առանց որակումների անդրադարձան Հայոց ցեղասպանությանը` նկարագրելով այն, որպես «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանություն», ասվում է հոդվածում:

ԱՄՆ կառավարության բոլոր երեք անկախ մարմինները վերահաստատելով Հայոց ցեղասպանության փաստը` Միացյալ Նահանգներն իր արդարացի տեղը զբաղեցրեց առաքինի ազգերի շարքում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Փաստորեն, շատ առումներով, Միացյալ Նահանգները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում ունի շատ ավելի համապարփակ դիրքորոշում, քան բազմաթիվ այլ երկրներ, որոնք պարզապես ընդունել են այս հարցի վերաբերյալ օրենսդրական որոշում, գրում է Հարութ Սասունյանն իր հոդվածում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---