Բակո Սահակյան. «Հակոբ Գյուրջյան» սիմպոզիումը հիանալի առիթ է մշակույթների երկխոսության և ներթափանցման համար

Բակո Սահակյան. «Հակոբ Գյուրջյան» սիմպոզիումը հիանալի առիթ է մշակույթների երկխոսության և ներթափանցման համար

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի մասնակիցներին: Ինչպես հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը, երկրի ղեկավարը քանդակագործների հետ քննարկել է Արցախում մշակույթի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը մշակութային նման կարևոր միջոցառումը նշանակալի է համարել հանրապետության կյանքում՝ գոհունակություն հայտնելով, որ այն արդեն դարձել է ավանդական:

Բակո Սահակյանը նշել է, որ դա հիանալի առիթ է մշակույթների երկխոսության և ներթափանցման համար, ինչը մեծապես նպաստում է մարդասիրական արժեքների պահպանմանը և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև Արցախը տարբեր երկրների կողմից ճանաչելի դարձնելու գործընթացին:Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---