Ֆրանսիական գործակալության հարցում. Պե՞տք է արդյոք Հայոց ցեղասպանության մասին օրենքը![]() 24 հուլիսի 2012 - 14:00 AMT PanARMENIAN.Net - «Պե՞տք է արդյոք Հայոց ցեղասպանության մասին օրենքը»,-նման հարցադրում է զետեղվել ֆրանսիական Newsring լրատվական գործակալության կայքում: Այսօր սկսվել է քվեարկությունը, որի նպատակն է պարզել, թե ինչպես է վերաբերվում հանրությունը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հնարավոր ընդունմանը: Այս պահի դրությամբ կողմ է քվեարկել շուրջ 87 հազար մարդ, կամ հարցման մասնակիցների 60 տոկոսը դեմ՝ 60 հազարը, կամ մասնակիցների 40 տոկոսը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»: Ըստ վերջին տեղեկությունների, Հայոց ցեղասպանության ճանաչումը քրեականացնող օրինագիծը մոտ ապագայում կրկին կընդգրկվի Ֆրանսիայի քաղաքական օրակարգում, քանի որ, ինչպես հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, «իրենք չեն հրաժարվել օրենքից, որով նախատեսվում է քրեականացնել 1915թ. իրադարձությունների ժխտումը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |