Հովարդ Բերմանը Բակո Սահակյանին մաղթել է հաջողություններ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ճանապարհին

Հովարդ Բերմանը Բակո Սահակյանին մաղթել է հաջողություններ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ճանապարհին

PanARMENIAN.Net - Ամերիկյան կոնգրեսական Հովարդ Բերմանը Արցախում կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Բերմանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ես ողջունում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը շարունակում է ժողովրդավարական ճանապարհով պետական կառավարում ձևավորել: Ես ուզում եմ նաև շնորհավորել նախագահ Բակո Սահակյանին վերընտրվելու կապակցությամբ: Ես մաղթում եմ նրան հաջողություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման ճանապարհին` հաշվի առնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

Արցախում նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2012թ. հուլիսի 19-ին: Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 99 227 մարդ, ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրված քվեաթերթիկների թիվը կազմել է 102 283, մարված քվեաթերթիկների թիվը` 29 324, գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը` 72 958: Բակո Սահակյանի օգտին քվեարկել է 47 085 մարդ, Վիտալի Բալասանյանի օգտին` 22 966, իսկ Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---