Էստոնիայի ԱԳ նախարարը խորհուրդ է տալիս ԵՄ-ին լրջորեն զբաղվել Արևելյան գործընկերներով

Էստոնիայի ԱԳ նախարարը խորհուրդ է տալիս ԵՄ-ին լրջորեն զբաղվել Արևելյան գործընկերներով

PanARMENIAN.Net - Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է լրջորեն զբաղվի Արևելյան գործընկերներով: Ինչպես ասվում է Էստոնիայի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Պաետը Բրյուսելում ասել է, որ «Արևելյան գործընկերությունը մեր շահերից է բխում և պահանջում է ԵՄ-ից մշտական ուշադրություն և աջակցություն»:

«Արևելյան գործընկերության երկրներում կան և մտահոգող խնդիրներ, և ճանաչման արժանի հաջողություններ»,-ասել է նա:

Արևելյան գործընկերության ծրագրին մասնակցում են Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը:

«Արևելյան գործընկերներն առաջնային են Էստոնիայի համար և մենք աջակցում ենք նրանց»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---