Մերձմոսկովյան շրջանում 2 աղջիկների սպանության մեջ կասկածվող Վադիմ Գասպարյանը ձերաբակալվել է

Մերձմոսկովյան շրջանում 2 աղջիկների սպանության մեջ կասկածվող Վադիմ Գասպարյանը ձերաբակալվել է

PanARMENIAN.Net - Դատարանը ձերբակալել է Մերձմոսկովյան շրջանում երկու աղջիկների բռնաբարության և սպանության մեջ կասկածյալին, ուրբաթ օրը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Մոսկովյան շրջանի ՔՀ ԳՔՎ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Գումեննայան:

Հուլիսի 13-ին անտառի տարածքում` Մերձմոսկովյան շրջանի Կուչի գյուղի մոտ, հայտնաբերվել էին երկու 20-ամյա աղջիկների մարմիններ: Հաստատվել էր, որ հուլիսի 12-ին նրանք վերադառնում էին Կլինի շրջանի ամառանոցից: Մոսկվա վերադառնալու ճանապարհին աղջիկներն այլևս կապ չէին հաստատել ազգականների հետ: Համաձայն նախնական տվյալների` զոհերին խեղդել են:

«Ուրբաթ օրը Իստրայի դատարանը բավարարել էր հետաքննության հայցը և որոշում ընդունել այդ հանցագործությանը մասնակցելու մեջ կասկածվող Վադիմ Գասպարյանին երկու ամսով ձերբակալելու մասին»,- ասել է Գումեննայան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---