Դատարանը կլսի թուրքական բանակում սպանված Սևակ Շահինի հրամանատարի ցուցմունքները![]() 7 օգոստոսի 2012 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Դիարբեքիր նահանգի ռազմական դատարանը որոշել է լսել պահեստային սպա Շաբրետին Էրզոսի ցուցմունքները, ում հրամանատարության տակ տեղի է ունենցել թուրքահայ զինվոր Սևակ Շահին Բալիկչիի ծառայությունը, հաղորդում է Nouvelles d'Arménie.-ն: Էրզոսին մեղադրանք է ներկայացվել ծառայողական դիրքը չարաշահելու և անփութության մեջ: Սևակ Շահին Բալիկչին սպանվել է իր զինակցի կողմից Քեզլուկ շրջանում ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Դատարանն ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին հենց առաջին նիստում, իսկ ռազմական դատախազության կողմից պատրաստված մեղադրական ակտում պահանջվում է 9 տարվա ազատազրկում անփութության արդյունքում մարդ սպանելու համար: Միաժամանակ, Դիարբեքիրի ռազմական դատարանում բարձրաստիճան զինվորականներից մեկը հայտարարել է, որ Սևակի սպանությունից հետո ականատես զինվորներից մեկը մոտեցել է նրան և հաղորդել, որ Աղաօղլուն ասել է Սևակին. «Հաստլիկ, ես քեզ կսպանեմ»: Մյուս վկաները հերքում են այդ ցուցմունքները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |