Ռուսաստանը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունն առաջիկայում որոշակի լուծում կստանա

Ռուսաստանը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունն առաջիկայում որոշակի լուծում կստանա

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հույս ունի, որ 2012-2013թթ ընթացքում ղարաբաղյան հակամարտությւան կարգավորման հարցում առաջընթաց կլինի: «Սա չափազանց բարդ, խճճված թեմա է, որն ունի իր արմտաներն ու պատմությունը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, նախկինի նման, պետք է կենտրոնացնել ԵԱՀԿ ՄԽ-ի վրա»,-«Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Եվ Հայաստանը, և Ադրբեջանը ԱՊՀ-ում մեր ամենամոտ գործընկերներն են: Մեզ համար թանկ են հարաբերությունները և Երևանի, և Բաքվի հետ և արդար ու ազնիվ ճանապարհով անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի մոտեցնենք ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ երկու կողմերի դիրքորոշումներն էլ»,-ասել է նա:

Կարասինի խոսքով, գոյություն ունի Մինսկի խումբ, որտեղ կան համանախագահներ և Ֆրանսիայի, Միացյալ Նահնգների, Ռուսաստանի, ԵԱՀԿ ներկայացուցիչներ, որոնք բարեխղճորեն աշխատում են, մեկնում են տարածաշրջան, հանդիպում են Հայստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, օգնում են նրանց գտնել ապագ փաստաթղթերի համար ընդունելի ձևակերպումներ: «Մենք ամեն կերպ սատարում ենք այդ գործունեությանը և հույս ունենք, որ այն մոտ ապագայում որոշակի արդյունք կտա»,-ասել է նա:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ 2012-2013թթ ընթացքում այս հարցի լուծման հարցում առաջընթաց կգրանցվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---