Ադրբեջանական բանակն ինքնաոչնչացման եզրին է` մահացել է հերթական ադրբեջանցի զինվորը

Ադրբեջանական բանակն ինքնաոչնչացման եզրին է` մահացել է հերթական ադրբեջանցի զինվորը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի բանակում տեղի է ունեցել մահացու ելքով հերթական արտակարգ պատահարը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «տաբելային զենքից կրակելու արդյունքում Ադրբեջանի ՊՆ N զորամասում մահացել է ադրբեջանական բանկի զինծառայող Մուրադ Աղաքերիմլին», չորեքշաբթի օրը հաղորդել են ՊՆ մամլո ծառայությունից: Կատարվում է հետաքննություն:

Օգոստոսի 3-ին ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության վրա հղումով, հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ N զորամասում, որ տեղակայված է Նախիջևանում, ինքնասպանություն է կատարվել:

Ադրբեջանի ազգային բանակի զինծառայող 19-ամյա Ռաֆիգ օղլու Իբաևը կրակել է իր վրա սեփական ծառայողական զենքից: Ընթանում է քննություն:

Օգոստոսի 1-ին ադրբեջանական բանակում հերթական արտակարգ պատահարն էր տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է Գերանբոյի շրջանի ՊՆ N զորամասի զինվոր Մեհդի Բահադիր օղլու Սուլթանովը: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նա «մահացել է իր ինքնաձիգից բացված կրակի արդյունքում»: Ըստ նախնական վարկածի, Սուլթանովը մահացել է իրեն ամրագրված զենքից բացված կրակի արդյունքում:

Պաշտպանության մամլո ծառայությունը այդ լուրը հաստատել է ԱՊԱ գործակալությանը: Փաստով քննություն է ընթանում: Տառացիորեն օրերս, հուլիսի 30-ին, Ադրբեջանի ԶՈւ մեկ այլ զինվոր Աբբասով Օրհան Ղահրաման օղլուն, 1992թ. ծնված, զոհվեց զինակցի ձեռքից զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---