Սերժ Սարգսյան. Հայաստանը շատ բարձր է գնահատում հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը![]() 8 օգոստոսի 2012 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շատ բարձր է գնահատում հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հրավերի ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, անցյալում և ներկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների բարի հարաբերությունները, որոնք Հայաստանի համար անսասան են: «Դա մեր ժողովուրդների պատմական ընտրությունն է: Մենք այն թանկ ենք գնահատում: Այդ իսկ պատճառով մենք հետևողական քաղաքականություն ենք վարում այդ հարաբերությունների խորացման ուղղությամբ»,-մեջբերում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Սա մեր առաջին հանդիպումն է ՌԴ նախագահի ընտրություններից հետո: Եվ ես ուզում եմ ասել, որ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին մենք դուրս ենք եկել բոլոր ոլորտներում պատկառելի պաշարով: Եվ դրանում մեծ է Ձեր ներդրումը: Մենք հետևողականորեն վարում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման քաղաքականություն: Մենք կցանկանայինք զարգացնել մեր քաղաքական երկխոսությունը ամենաբարձր և այլ մակարդակներում: Այդ իմաստով, այս ամիսը բեղմնավոր էր՝ պաշտոնական այցով Հայաստան են ժամանել Ռուսաստանի հինգ բարձրագույն ղեկավարներ: Չնայած հետճգնաժամային ժամանակաշրջանին՝ մեր առևտրաշրջանառությունն իրականում հասել է միլիարդի սահմանագծին, մինչդեռ ես համարում եմ, որ դա սահմանը չէ, և առաջիկա երկու-երեք տարիներին հնարավոր է կրկնապատկել, հնարավոր է նաև եռապատկել մեր առևտրաշրջանառությունը: Այսօր լավ համագործակցություն կա հումանիտար ոլորտում: Դրան նպաստում է մի քանի ամիս առաջ ստորագրված հումանիտար մեծ պայմանագիրը: Տեմպ է հավաքում նաև ռազմատեխնիկական համագործակցությունը: 2010թ. մենք երկարացրեցինք Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Մենք համարում ենք, որ ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում ելնում է մեր անվտանգության շահերից: Աշնանը Հայաստանում կընթանան ՀԱՊԿ զորավարժությունները: Ընդհանուր առմամբ, ես համարում եմ, որ մեր հարաբերությունների խորացման միջոցով մենք կարող ենք նպաստել Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»,-ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |