Մայրաքաղաքի փողոցներից մեկը կրելու է Անրի Վերնոյի անունը

Մայրաքաղաքի փողոցներից մեկը կրելու է Անրի Վերնոյի  անունը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանին հավանություն է տվել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին հարակից՝ Ամիրյան փողոցից մինչև Փ.Բուզանդի փողոց ձգվող փողոցը Ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի անունով անվանակոչելու մասին որոշման նախագծին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրտավական ծառայությունից, ավագանին հավանություն է տվել նաև մայրաքաղաքում ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Մարատ Հալաջյանի և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Թինա Ասաթիանիի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---