Արագածոտնի մարզում կվերանորոգվի 20 դպրոց

Արագածոտնի մարզում կվերանորոգվի 20 դպրոց

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ, որտեղ ծանոթացել է առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ ծրագրերով մարզի մի շարք կառույցների` հիմնականում դպրոցական շենքերի վերանորոգման ընթացքին: ՀՀ տարածքային կառավարման նախարարությանից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ Արագածոտնի մարզին առաջնահերթ խնդիրների լուծման երեք ծրագրերով հատկացվել է 2 մլրդ 1մլն 950 հազար դրամ, որով մարզի 114 համայնքներից շուրջ 87 տոկոսում իրականացվելև ընթացքի մեջ է 76 ծրագիր: Փոխվարչապետն Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Գեղադիր եւ Վարդենուտ համայնքներ: Երկու համայնքում էլ հրատապ երկրորդ ծրագրով վերանորոգվում են համայնքների դպրոցները, այս նպատակով հատկացվել է համապատասխանաբար 90 մլն եւ 120 մլն դրամ:

Համայնքների բնակիչները փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են համայնքային մի շարք խնդիրներ: Մասնավորապես`Գեղադիրում համայնքի բնակիչները Ա. Գևորգյանի մոտ բարձրացրին ջրամատակարարման կարգավորման հարցը: Բանկիչներն Արմեն Գևորգյանին տեղեկացրեցին, որ որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցել տարածաշրջանի մի շարք համայնքների համար, վերանորոգման աշխատանքներ է կատարել ջրամատակարարման ներքին ցանցում, սակայն աշխատանքները մնացել են անավարտ, եւ համայնքների ջրամատակարարման խնդիրները դեռեւս չեն լուծվել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում ընկերության ղեկավարությունը կայցելի տարածաշրջան եւ մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն կանցկացնի` բարձրացված հարցերը քննարկելու եւ լուծումներ տալու նպատակով:

Վարդենուտ համայնքի ղեկավարը ներկայացրեց առաջիկայում համայնքի գազիֆիկացման աշխատանքների հետ կապված խնդիրներ:Գյուղը գազիֆիկացվելու է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից` համայնքի համաֆինանսավորմամբ: Աշխատանքների անխափան եւ արագ կազմակերպման նպատակով փոխվարչապետը համայնքի ղեկավարին առաջարկեց չուշացնել եւ ժամանակին վճարել համայնքի համար սահմանված համաֆինանսավորումը: Ափնագյուղ համայնքում եւս Ա.Գեւորգյանը ծանոթացավ համայնքի դպրոցի վերանորոգման ընթացքին: Դպրոցի շենքի շինաշխատանքների համար գումար հատկացվել է հրատապ երրորդ ծրագրով `35մլն դրամ:Դպրոցում վերանորոգման աշխատանքները նոր են սկսվել եւ կավարտվեն հոկտեմբերի վերջին:

Փոխվարչապետը հորդորեց աշխատանքներն ավարտել հնարավորինս արագ եւ կազմակերպել այնպես, որպեսզի սեպտեմբերին չխանգարի ուսումնական գործընթացներին` միաժամանակ կարեւորելով որակյալ, անթերի աշխատանքների իրականացումը: Ա.Գեւորգյանը նշեց, որ առաջնահերթ խնդիրներից է հանրակրթական հաստատությունների վերանորոգումը` ընդգծելով,որ մարզերում եւս պետք է հնարավորություն ստեղծվի կրթություն ստանալ բարեկարգ, ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոցներում:

Արագածոտնում հրատապ երեք ծրագրերով կվերանորոգվի 20 դպրոց: Փոխվարչապետն աշխատանքային այցի շրջանակում նաեւ եղավ Սասունիկ համայնքում,որտեղ հրատապ երկրորդ ծրագրով հատկացված 40 մլն դրամով ամբողջովին վերանորոգվել է մշակույթի տան շենքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---