«Արմավիայում» հույս ունեն, որ «Մեդվեդևը ճիշտ կկողմնորոշվի «Սուխոյի» հետ կապված հարցերում»

«Արմավիայում» հույս ունեն, որ «Մեդվեդևը ճիշտ կկողմնորոշվի «Սուխոյի» հետ կապված հարցերում»

PanARMENIAN.Net - Ինչպես այսօր հաղորդել են ռուսական ԶԼՄ-ները, Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիան», որը դարձել է ռուսական Sukhoi Superjet-100 ինքնաթիռների առաջին գնորդներից, «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» արտադրող-ընկերությանը առաջին ինքնաթիռի դիմաց պարտք է մնացել ավելի քան 4 մլն դոլար:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, «Արմավիայում» հույս և վստահություն են հայտնել այն մասին, որ «Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ճիշտ կկողմնորոշվի տվյալ հրացում»:

Ավելի վաղ Մեդվեդևը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 15-ը մշակել «Արմավիա» ընկերության «Սուպերջեթ-100» ինքնաթիռի շահագործման վերաբերյալ որոշում:

«Սուխոյում» ընդգծել են, որ «Արմավիան» չի վճարել նաև ինքնաթիռի պահեստամասերի և աշխատանքների համար, ինչը նախապես երեշխավորված է եղել:

«Արմավիան» հանդիսանում է այս դասի ինքնաթիռների առաջին շահագործողներից, սակայն մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել են, որ «Արմավիան» մտադիր է հրաժարվել 1-ին ինքնաթիռի շահագործումից և ձեռք չի բերելու նաև երկրորդ «Սուպերջեթը», ինչպես ծրագրվում էր նախկինում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---