Ռուսաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին կարող է «Գազպրոմին» զրկել պետական աջակցությունից

Ռուսաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին կարող է «Գազպրոմին» զրկել պետական աջակցությունից

PanARMENIAN.Net - «Գազպրոմը» կարող է զրկվել պետական աջակցությունից և գազատարերի մենաշնորհից, եթե Ռուսաստանը միանա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Ինչպես հաղորդում է «Ֆինմարկետը», այս մասին ասվում է Էներգետիկայի նախարարության նամակում, որն ուղղվել է կառավարությանը:

Նամակում ընդգծվում է, որ գազատարերի նկատմամբ մենաշնորհը և պետական այլ տիպի աջակցությունները «Գազպրոմին» տրամադրվել են, որպեսզի վերջինս ռուս սպառողների համար ապահովի գազի ցածր սակագներ:

«Գազպրոմի» հարկային ծանրաբեռնվածությունն ավելացնելը կնվազեցնի մենաշնորհի ներքին վաճառքի շահույթը, ինչն արգելված է Ռուսաստանի` ԱՀԿ-ին միանալու պարտականությունների դեպքում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---