Արցախի Պատարա գյուղը պատրաստ է ընդունել սիրիահայերի![]() 28 օգոստոսի 2012 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Արցախի Պատարա գյուղի բնակիչներն իրենց պատրաստակամություն են հայտնել ընդունել Սիրիյաից ժամանած մեր հայերանկիցներին:«Սիրիայում կատարվող իրադարձությունները, սիրիահայության գլխին կախված մարտահրավերները մտածելու և վճռական գործելու առիթ են տալիս ամբողջ հայությանը և հատկապես հայկական զույգ հանրապետություններին: Ողջունելով Արցախի իշխանությունների սիրիահայությանը ընդունելու պատրաստակամությունը` ուրախ եմ հայտնելու, որ բազմաթիվ արցախցիներ պատրաստ են իրենց պատկանող տները երկարաժամկետ, առանց վարձի հատկացնել դրա կարիքն ունեցող մեր հայրենակիցներին», - ասում է Պատարա գյուղի բնակիչ Ստեփան Գրիգորյանը: Նա նաև ասել է, որ սա լավ առաջարկ է բոլոր այն սիրիահայերի համար, ովքեր կցանկանան բնակություն հաստատել Արցախի գյուղերում: Արցախի բազմաթիվ գյուղերում կան ազատ տներ, որոնց տերերը մեծ սիրով որոշակի ժամկետով այն կտրամադրեն ցանկացողներին: Ստեփան Գրիգորյանը խոստացել է Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղում գտնվող իր երկրորդ տունը տալ սիրահայ ընտանիքի: Պատարայի բնակիչները համոզված են, որ այս քայլը սկիզբ կդառնա մի մեծ ակցիայի, ինչի շնորհիվ հնարավոր կլինի մի քանի հարյուր տուն գտնել սիրիահայերի համար Արցախի տարբեր գյուղերում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |