Այսօր անհայտ կորածների միջազգային օրն է

Այսօր  անհայտ կորածների միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Այսօր Անհայտ կորածների միջազգային օրն է: Հարավային Կովկասի երկրներում այն առաջին անգամ նշվել է 2004 թ-ին :

Անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների խնդիրները լուծելու նպատակով դեռեւս 2010 թ-ի մարտին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը սկսեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները, որում ներգրավված էին մի շարք պետական կառույցների՝ ՀՀ Ազգային ժողովի, Նախագահի աշխատակազմի, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ Միջազգային կարմիր խաչի կոմիտեի եւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները:

Օրենքի մշակման աշխատանքներն ավարտվել են 2011 թ-ի ապրիլին, սակայն այն դեռևս ԱԺ քննարկման չի ներկայացվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---