Արմեն Գևորգյանը հուշամեդալ է հանձնել USAID հայկական գրասենյակի ղեկավար Ջեթինդեր Չիմային![]() 30 օգոստոսի 2012 - 21:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Չիմա Ջեթինդերին` առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը, փոխվարչապետը նախ շնորհակալության հայտնեց համատեղ արդյունավետ աշխատանքի համար` ընդգծելով, որ ՄԶԳ-ն կառավարության կարևոր գործընկերներից է և աջակից է եղել տարբեր ոլորտներում նախաձեռնված բարեփոխումներին: Նա հատկապես գոհունակություն հայտնեց մարզերում և համայնքներում ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ծրագրերի կապակցությամբ, որոնք մի կողմից ուղղված են տեղական կառավարման համակարգի զարգացմանը, մյուս կողմից` համայնքներում տեղական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը: Ըստ փոխվարչապետի` այս բաղադրիչների համադրումն է նաև ծրագրերի արդյունավետության գրավականը: Նա հատկապես առանձնացրեց ՄԶԳ-ի աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագիրը»: Փոխվարչապետը նաև ընդգծեց Չ. Ջեթինդերի անձնական ջանքերը և նրան հանձնեց Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին ադյունավետ համարեց համագործակցությունը: Անդրադառնալով տարածքների զարգացման խնդրին` նա այդ նպատակի համար կարևորեց ռեսուրսների համախմբումը: Նշելով, որ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը կշարունակվեն` Չ. Ջեթինդերը վստահություն հայտնեց, որ հետագայում ևս կպահպանվի փոխգործակցության բարձր մակարդակը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |