Եվրոն կայուն է դոլարի նկատմամբ ԵԿԲ խորհրդակցությունից առաջ

Եվրոն կայուն է դոլարի նկատմամբ ԵԿԲ խորհրդակցությունից առաջ

PanARMENIAN.Net - Եվրոն կայուն է դոլարի նկատմամբ եվրագոտու պարտքային ճգնաժամի հետ պայքարում Եվրոպական կենտրոնական բանկի գործողությունների հույսերի շնորհիվ:

Եվրոյի փոխարժեքը մոտ է 1,2575 դոլարի` նվազելով 8 շաբաթների 1,2638 դոլար առավելագույն կետից:

Ներդրողները հուսով են, որ ԵԿԲ-ն չորեքշաբթի օրը կայանալիք խորհրդակցությունում կհաղորդի արժեթղթեր ձեռք բերելու նոր ծրագրի մասին: Վերլուծաբանները ենթադրում են, որ ԵԿԲ-ն կնվազեցնի տնտեսական աճի կանխատեսումներն օգոստոսին Գերմանիայի և Ֆրանսիայի արտադրական ակտիվության կրճատման մասին տվյալների լույս տեսնելուց հետո:

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն ուրբաթ օրը հաղորդել է, որ Կենտրոնական բանկը դժգոհ է աշխատանքի շուկայի վերականգնման տեմպերից և պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել տնտեսությանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---