4 սեպտեմբերի 2012 - 12:37 AMT
Ֆրանսիան գտնում է, որ Բաքվում Սաֆարովին ներում շնորհելու որոշումը կարող է լրջորեն վնասել բանակցային ջանքերին

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակը սեպտեմբերի 3-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Ֆրանսիան իր «մտահոգությունն է հայտնում օգոստոսի 31-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ£ 2006 -ին վերջինս հունգարական արդարադատության կողմից դատապարտվել էր ցմահ բանտարկությանª 2004 թ. Բուդապեշտում հայ սպայի աներևակայելի սպանության համար£

Ֆրանսիան, ինչպես և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում խորապես ներգրավված Մինսկի խմբի այլ համանախագահները, համարում է, որ այդ որոշումը կարող է լրջորեն վնասել բանակցային ջանքերին և կողմերի միջև վստահության մթնոլորտի հաստատմանը», հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամլո ծառայությունը£