Կառավարությունը փորձում է կանխել անկակնոն միգրացիան

Կառավարությունը փորձում է  կանխել անկակնոն միգրացիան

PanARMENIAN.Net - 2012թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության (ՄՄԿ) միջև կստորագրվի Համագործակցության հուշագիր` «Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի» և «Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգի» շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման աջակցության վերաբերյալ:

2011 թվականի վերջին ՀՀ Կառավարությունն ընդունել է միգրացիայի կարգավորման ազգային քաղաքականություն, որն ի թիվս այլ կարևոր հարցերի, անդրադառնում է աշխատանքային միգրացիայի կառավարմանը: Միևնույն ժամանակահատվածում ընդունվել է նաև Հայաստանի Հանրապետությունում անկանոն միգրացիայի դեմ պայքարի վերաբերյալ ռազմավարություն: Այս փաստաթղթերը նախատեսում են ՀՀ-ում միգրացիայի կարգավորման ոլորտի բարեփոխումներ և ենթադրում են այնպիսի կարևոր միջոցառումներ, ինչպիսիք են. աշխատանքային միգրացիայի ոլորտի օերնսդրական դաշտի ձևավորում, շահագրգիռ օտար պետությունների հետ երկկողմ աշխատանքային համաձայնագրերի կնքում, աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների գործունեության կարգավորում, միգրանտ աշխատավորների իրավունքների պաշտպանություն և ՄԱԿ-ի «Բոլոր միգրանտ աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունում, ԵՄ–ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից միգրացիան կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտի վերլուծություն, ինչպես նաև անկանոն միգրացիայի վտանգների և օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների մասին հանրության իրազեկման մեծածավալ արշավ:

Հուշագրում ամրագրված նպատակներն ու պարտավորությունները կիրականացվեն Եվրոպական միության օժանդակությամբ ՄԶՄԿ-ի և ՄՄԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի և ՄՄԿ-ի զարգացման հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ՄՄԿ-ի «Տեխնիկական աջակցություն ՀՀ Կառավարությանը աշխատանքային միգրացիայի սխեմաների նախաձեռման գործում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՍՀՆ, ՄԶՄԿ և ՄՄԿ միջև սերտ համագործակցություն հաստատելու միջոցով: Մասնավորապես, կստեղծվի Հուշագրով և դրա հավելվածներով սահմանվող գործողությունները համակարգող հանձնաժողով շահագրգիռ կողմերի և շահառուների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հուշագրով սահմանվող գործողություններն իրականացնելու նպատակով կձևավորվի նաև աշխատանքային խումբ՝ փորձագետների ներգրավմամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---