ԵՄ նոր Թվինինգ ծրագրով կբարելավվեն ՀՀ մաքսային ընթացակարգերը

ԵՄ նոր Թվինինգ ծրագրով կբարելավվեն ՀՀ մաքսային ընթացակարգերը

PanARMENIAN.Net - Միջազգային համագործակցության ընդլայնումը և ամրապնդումը Պետական եկամուտների կոմիտեի գերակայություններից է հռչակված: Հատկապես վերջին տարիներին ՊԵԿ-ը սերտացրել է գործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների և օտարերկրյա գործընկերների հետ: Համագործակցության հերթական քայլով այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ նոր Թվինինգ ծրագիրը, որի նպատակն է բարելավել ՀՀ մաքսային ընթացակարգերը: Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Ժան Գայրան, ինչպես նաև ներկայացուցիչներ հայաստանյան, լիտվական և ֆիննական գործընկեր-կառույցներից, հայտնում է ՊԵԿ մամլո ծառայությունը:

Մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումների մասին զեկույցով հանդես է եկել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Ողջունելով մասնակիցներին նա ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի մաքսային ծառայությունը լուրջ բարեփոխումների փուլում է գտնվում, որոնք շարունակական բնույթ են կրում: Մաքսային համակարգի բարեփոխումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, մասնավորապես մաքսային ընթացակարգերի պարզեցում, բիզնեսի համար շահավետ պայմանների ստեղծում, էլեկտրոնային հայտարարագրման և վճարների համակարգի, ամբողջական կանաչ ուղու ներդրում և այլն:

ԵՄ կողմից մոտ 1 մլն. եվրո բյուջեով ֆինանսավորվող ծրագրի տևողությունը 2 տարի է: Ըստ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանի, ԵՄ-ն ակնկալում է որպեսզի Հայաստանն ունենա կատարելագործված մաքսային ընթացակարգեր. ՙԲանակցություններ են ընթանում «Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասինե համաձայնագրի շուրջ, և այս ծրագիրը կօգնի, որպեսզի մաքսային ընթացակարգերն ամբողջությամբ համապատասխանեցված անդամակցենք ԵՄ-ին՚: Թվինինգի երկարաժամկետ խորհրդատու Վիդա Միցկիենեի խոսքերով, այսպիսի նախագծի մեկնարկը նշանակում է համագործակցության նոր մակարդակ մաքսային ծառայությունների միջև: Առաջին քայլերն արդեն իսկ վկայում են արդյունավետ գործակցության մասին:

Ծրագրի շրջանակներում են նախատեսվում նաև հայ մասնագետների ճանաչողական և ուսուցողական այցեր ԵՄ տարբեր երկրներ` եվրոպացի գործընկերնեի փորձին տեղում ծանոթանալու համար, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---