ՌՀՄ նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին զրկել Ադրբեջանին ԱԽ անդամակցությունից![]() 7 սեպտեմբերի 2012 - 20:54 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ՌԴ-ում Հունգարիայի դեսպանատան մոտ կայացել է Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված ռուս հանրության բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները վանկարկել են. «Բանտ նստեցրեք մարդասպան Սաֆարովին», «Մենք հարգում ենք հունգարացիներին, սակայն քննադատում ենք ծախու պաշտոնյաներին»: Այս ակցիայի մասնակիցների հիմնական կոչն այն էր, որ դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր շահադիտական նպատակներով թույլ են տվել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին, որտեղ նրան ներում և «հերոսի» կոչում է շնորհվել: Դրա հետ մեկտեղ պիկետի մասնակիցները ընդգծել են, որ իրենք դեմ են հանդես գալիս ոչ թե հունգարացիների դեմ, այլ այն պաշտոնյաների, ովքեր իրենց գործողություններով խայտառակում են Հունգարիան, հաղորդում է ՌՀՄ-ն: Ակցիայի ավարտից հետո, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին ընդունել է Մոսկվայում Հունգարիայի դեսպան Բալինտ Իյդյարտը, ում ակցիայի մասնակիցների կողմից խնդրագիր է շնորհվել: Արա Աբրահամյանը Մոսկվայում Հունգարիայի դեսպանին պատմել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ համաշխարհային արձագանքի մասին: Սա ժամանակակից պատմության մեջ առաջին դեպքն է, դատապարտված մարդասպանի գործողությունները հասարակայնորեն գովաբանվում են, և երիտասարդությանը կոչ անում նմանակելու վերջինիս: Արա Աբրահամյանը տեղեկացրել է դեսպանին, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի Բարի Կաքի Դեսպանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին նամակ է հղել, որտեղ գնահատել է Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին: Նման հանցագործությունները կանխելու համար` նա նաև խնդրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ըստ արաժանվույն գնահատել Ադրբեջանի ղեկավարության անօրինական գործողությունները և բացատրություն պահանջել այս հարցի վերաբերյալ: Իր նամակում Աբրահամյանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում, քանի որ այդպիսի անօրինական գործողությունները կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը: Հանդիպմանը Հունգարիայի դեսպանը հաղորդել է, որ կայացած պիկետի և ակցիայի մասնակիցների պահանջների մասիօն տեղեկությունները կհաղորդվեն Հունգարիայի ղեկավարությանը: Նա իր կողմից հավելել է, որ հունգարացիները, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ամենաբարի զգացմունքներ է տածում հայ ժողովրդի նկատմամբ և սրտանց ամենալավն ու բարին է մաղթում այս հնագույն ժողովրդին: Նա ընդգծել է, ոչ բավականի լավ գիտի ՀԱյաստանը, քանի որ մի քանի տարի առաջ եղել է այնտեղ պատվիրակության կազմում և մինչ օրս ամենաջերմ հիշողություններն է պահպանել այդ աշխատասեր ժողովրդի հետ շփման մասին: ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |