Իտալացի գործարարները մտադիր են ներդրումներ անել Հայաստանում

Իտալացի գործարարները մտադիր են ներդրումներ անել Հայաստանում

PanARMENIAN.Net - Այսօր իտալացի տասնյակ գործարարներ և Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին գործարար այցով եղան ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում:

Պալատի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարտին Սարգսյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում համատեղ ծրագրեր իրականացնելու և ներդրումներ կատարելու գործարար մթնոլորտը և պատրաստակամություն հայտնեց լիարժեք աջակցելու իտալացի գործարարներին։

«Ֆինեստ» ընկերության նախագահ Ռենատո Պույատտին նշեց, որ իրենց կազմակերպությունը զբաղվում է իտալական ընկերությունների միջազգայնացման ֆինանսավորմամբ արտոնյալ պայմաններով և մտադրություն ունի Հայաստանում բացել ներկայացուցչություն։

Հայ և իտալացի գործարարները ստեղծեցին նոր կապեր, պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր հանդիպումների համար։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---