Պարզվում է` Օսմանյան կայսրությունում տարբեր կրոնները «Ստամբուլի կողմից միշտ էլ դիտարկվել են որպես մեծ հարստություն»![]() 7 սեպտեմբերի 2012 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքական կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արաբական գարունը և խաղաղությունը նոր Մերձավոր Արևելքում. Իսլամական և քրիստոնեական հեռանկարներ» կոնֆերանսին ելույթ ունենալիս անդրադարձել է Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների հարցին, հաղորդում է թուրքական Sondakika կայքը: Ըստ տեղեկատվության, Թուրքիայի վարչապետը, մասնավորապես, հայտարարել է, որ «Օսմանյան կայսրությունում տարբեր կրոնները Ստամբուլի կողմից միշտ էլ դիտարկվել են որպես մեծ հարստություն և մեծ հուզմունքով ընկալվել»: «Հայկական հարցի վերաբերյալ ևս Թուրքիան միշտ կողմ է հանդես եկել գաղտնի աքրխիվների բացմանը, և այն պատմաբանների ու այլ գիտնականների դատին ներկայացնելուն»,-ընդգծել է Էրդողանը: Ընդ որում, նա հայտարարել է, որ 10 տարիների ընթացքում, երբ ինքը պաշտոնավարել է որպես վարչապետ, երկրում «իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ, այդ թվում` կրոնական փոքրամասնություններին իրենց իրավունքները վերադարձնելու ուղղությամբ»: Ընդգծենք, որ, երևի հենց այդ «հանդուրժողականության» պատճառով Օսմանյան Թուրքիայում իրականացվեց հայերի, ինչպես նաև ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանություն: Միայն Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, որի մասին արխիվային տվյալները Թուրքիան հրաժարվում է հրապարակել, գերազանցում է 1.5 մլն: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |