Չորս հայ բանվորներ մահացել են Մոսկվայում՝ ընկնելով դիտահորը

Չորս հայ բանվորներ մահացել են Մոսկվայում՝ ընկնելով դիտահորը

PanARMENIAN.Net - 4 մարդկային կյանք խլած դժբախտ պատահար է տեղի ունեցել Մոսկվայի Գոսպիտալային փողոցում սեպտեմբերի 7-ի երեկոյան: Մոտավորապես ժամը 10-ին հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ 5 բանվորներ ընկել են Բուրդենկոյի անվան հիվանդանոցի հարևանությամբ գտնվող դիտահորը, հայտնում է Life News-ը՝ իրավապահների վրա հղումով: Ողբերգության վայր ժամանած ԱԻՆ աշխատակիցները կարողացել են փրկել միայն մեկին:

Մյուս չորսին պատահարի վայր ժամանած շտապ օգնության բժիշկներն արդեն անզոր էին օգնելու:

Զոհվածների ցուցակը.

1. Ավագյան Գ.Վ., 1980թ., Հայաստանի քաղաքացի

2. Բիչախչյան Մ.Վ., 1982թ., Հայաստանի քաղաքացի

3. Անհայտ տղամարդ՝ արտաքինից 30 տարեկան

4. Անհայտ տղամարդ՝ արտաքինից 32-33 տարեկան:

Ընթանում է քննչական ստուգում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---