8 սեպտեմբերի 2012 - 16:40 AMT
Լավրով-Քլինթոն հանդիպման օրակարգի հարցերից է եղել ղարաբաղյան հակամարտությունը

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 8-ին Վլադիվոստոկում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում մի շարք հարցերի շարքում քննարկել են նաև ղարաբաղյան կարգավորման հարցը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ը:

Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները հանգամանորեն քննարկել են նաև Սիրիայում, իրանական միջուկային ծրագրի շուրջ և Կորեական թերակղզում տիրող իրավիճակը: Շոշափվել են նաև մերձդնեստրյան և ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հարցեր: