Ադրբեջանում «ջրի երես» են դուրս գալիս անհաջողակ դիվերսանտների կամ ակամա դոնորների դիակները

Ադրբեջանում «ջրի երես» են դուրս գալիս անհաջողակ դիվերսանտների կամ ակամա դոնորների դիակները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի N զորամասում մահացել է Ջաֆարով Ռեբի Էլսևյար օղլուն (1993 ծնվ.), ով «հուլիսի 13-ին գլխի վնասվածք է ստացել հայ դիպուկահարի գնդակից», հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը:

Ջաֆարովը մահացել է հոսպիտալում, ուր տեղափոխվել է վիրավորվելուց հետո, գրում են ադրբեջանական աղբյուրները:

Ամենայն հավանականությամբ, մահացածը չհաջողված ադրբեջանական դիվերսիաների հերթական թաքնված զոհն է, որոնք ձեռնարկվել են Հայաստանի դեմ հունիս-հուլիսին: Այդ ժամանակ, որոշ տվյալներով, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ադրբեջանական ուժերի դիվերսիոն գործողությունների արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում սպանվել են 21-25 ադրբեջանցի զինծառայողներ: Միաժամանակ, ադրբեջանական կողմից այդ սպանվածների մասին խոսք չի եղել: Ավելի ուշ այդ դիակները «ջրի երես» են դուրս եկել խեղդվածների, ՃՏՊ-ում մահացածների, ականների վրա պայթածների, ինքնասպանների տեսքով: Չէ որ պաշտոնական Բաքուն չի կարող բացահայտ հայտարարել, որ «տարածաշրջանում ամենահզոր» ադրբեջանական բանակի զինվորները մահանում են չհաջողված դիվերսիաների և Հայաստանի ու Արցախի դեմ սադրանքների ժամանակ:

Սակայն պետք չէ մոռանալ նաև այլ հնարավոր պատճառի մասին: Վերջին ժամանակներն Ադրբեջանում սկանդալ է ծագել «ադրբեջանցի զինծառայողների ներքին օրգաններն արտասահմանում վաճառելու» հետ կապված:

Ադրբեջանցի զինվորների ներքին օրգանների վաճառքի վերաբերյալ սկանդալը տեղի ունեցավ օգոստոսի սկզբին, երբ ադրբեջանական մամուլում հայտնվեց «ոչ մարտական պայմաններում» սպանված ադրբեջանցի զինվորի մոր հայտարարությունը:

Այն ժամանակ ադրբեջանցի զինվոր Պարվիզ Իսկանդերլիի մայրը՝ Կիֆայատ Իսկանդերլին հայտարարեց, որ իր որդու և նրա զինակիցներից ևս 7-ի ներքին օրգանները վաճառվել են արտերկիր:

Ավելի ուշ մամուլում հայտնվեց ֆրանսիական Թուլուզում բնակվող ադրբեջանական բանակի նախկին զինծառայող Ռագիմ Նամազովի բաց նամակը, որտես նա ևս պնդում է, որ ադրբեջանական բանակի զորամասերում, որոնք գտնվում են Նախիջևանում, զբաղվում են զինվորների ներքին օրգանների վաճառքով:

Նախօրեին ադրբեջանական «Զերկալո» թերթը հրապարակել է ադրբեջանցի զինվոր Իրադի Մամեդովի մոր հայտարարությունը, ով պատմել է, որ իր որդու մարմինը, ով իբր ինքնասպան է եղել, իրեն հանձնել են առանց սրտի և երիկամների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---