Չեխահայությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Սաֆարովն պատշաճ կերպով կրի իր պատիժը

Չեխահայությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Սաֆարովն պատշաճ կերպով կրի  իր պատիժը

PanARMENIAN.Net - Հանգստյան օրերին, ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը, Չեխիայի հայ համայնքը համակարգող խորհրդի նախաձեռնությամբ բողոքի ցույց է կազմակերպել Պրահայում Հունգարիայի դեսպանության առջև և հայտարարություն տարածել. «Մեր այս բողոքն ուղղված է ոչ թե բարեկամ հունգար ժողովրդի, այլ պաշտոնական Բուդապեշտի անազնիվ եւ անխոհեմ քայլի դեմ»: Չեխահայ ցուցարարները չեխերենով եւ անգլերենով մի քանի անգամ ընթերցել են հայ համայնքի պահանջները, այն է՝ Չեխիայի հայ համայնքը պահանջում է Սաֆարովին բանտարկել եւ ճանաչել ԼՂՀ անկախությունը, Չեխիայի հայ համայնքն իր բողոքն է արտահայտում Հունգարիայի կառավարությանը հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում սպանած եւ Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ նրան Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու եւ ազատ արձակելու որոշման կապակցությամբ:

Չեխահայությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Սաֆարովն այնուամենայնիվ պատշաճ կերպով կրի իր պատիժը: Չեխիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ ակտիվ քննարկումներ են ծավալել սոցիալական ցանցերում:

Չեխական մամուլը, մասնավորապես «iDNES.cz / Zpravy» թերթը, դատապարտում է հունգարական կառավարության որոշումը` Հունգարիայի դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆատարովին Ադրբեջանին հանձնման մասին:

Առաջիկայում ևս Պրահայում Հունգարիայի դեսպանության առջև բողոքի ակցիա է նախապատրաստվում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---