ԵՀՄՖ-ն շնորհակալ է Դավութօղլուին՝ Սլովակիայում թուրք դեսպանուհու կողմից Ցեղասպանությունը ճանաչելու համար![]() 11 սեպտեմբերի 2012 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը նամակ է հղել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: Նամակում մասնավորապես ասվում է. «Մեծ բավականությամբ ծանոթացա Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհի, Նորին Գերազանցություն, տիկին Գյուլհան Ուլուտեկինի հայտարարությանը, որի մեջ մեծարգո տիկին դեսպանուհին հայտնում է Հայոց ցեղասպանության փաստի անկասկածելիության դրույթը: Թույլ տվեք ինձ շնորհակալություն հայտնել Ձեզ, այս հայտարարության համար, որը տրվել է Սլովակիայի ՆԳ ոստիկանական վարչությանը, որով Նորին Գերազանցություն, տիկին դեսպանուհին հաստատում է Հայոց ցեղասպանության փաստը: Այս հայտարարությամբ Նորին Գերազանցություն տիկին դեսպանուհին կատարեց Թուրքիայի հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ընդունման առաջին քայլը միաջազգային հարաբերությունների բարձրագույն մակարդակի վրա: 1915թ-ի դեպքերի նկատմամբ միայն այսպիսի մոտեցումը կօգնի Թուրքիային պարզաբանելու իր անցյալի կնճռոտ պատկերները և իր տեղը գտնելու զարգացած, ժողովրդավարական, քաղաքակիրթ երկրների կողքին: Հասկանում եմ և շատ բարձր եմ գնահատում Նորին Գերազանցության կողմից ցուցաբերած քաջությունը, որը պետք է օրինակ ծառայի Թուրքիայի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցիչների համար` ունենալ խիզախություն ներկայացնելու սեփական կարծիքն այնպես, որ այն հայտնի լինի ողջ համաշխարհային հանրությանը»: «Վերջում թույլ տվեք ինձ ևս մեկ անգամ հայտնելու իմ խորին շնորհակալությունը Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) կողմից, որը ղեկավարում եմ, Հայաստանի Հանրապետության, Հայկական Սփյուռքի և աշխարհասփյուռ ողջ Հայ Ժողովրդի անունից, որի զավակն եմ հանդիսանում ես»,-ասվում է ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի նամակում: Նամակի պատճեն ուղարկված է Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհի, Նորին Գերազանցություն, Գյուլհան Ուլուտեկինին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |