Գ. Բեգլարյանն ընդունել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կապալառու ընկերության ներկայացուցիչներին![]() 11 սեպտեմբերի 2012 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1 և Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքների կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության ներկայացուցիչներին` Եվրոպայի վարչության կառավարիչ Ռամոն Աիգեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արա Հովսեփյանը: Ռամոն Աիեգեն նախարարին ներկայացրել է իրականացվող աշխատանքների ընթացքը, նշել, որ սեպտեմբերի 13-ին շինարարության մեկնարկի համար կատարվող նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են և որևէ խնդիր չկա` դրանք սկսելու համար: Նախարար Գագիկ Բեգլարյանը կարևորել է աշխատանքների կազմակերպման օպերատիվությունը, սարքավորումների ժամանակին ներկրումը, աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելը: Ռամոն Աիեգեն նախարարին խոստացել է, որ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1 և Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքները կավարտի սահմանված ժամկետում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |