Վլադիմիր Զախարով. Հավանաբար, Սաֆարովի գործի ետևում ԱՄՆ-ն է կանգնած

Վլադիմիր Զախարով. Հավանաբար, Սաֆարովի գործի ետևում ԱՄՆ-ն է կանգնած

PanARMENIAN.Net - «Երբ մենք սկսեցինք վերլուծել Սաֆարովի գործի հետ կապված իրավիճակը, պարզվեց, որ այդ գործի ետևում կանգնած տիկնիկավարներ կան: Հավանաբար, այդ ամենն ԱՄՆ-ն է արել»,-հայտարարել է Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը ՝ մեկնաբանելով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ներումը:

Իրոք, ըստ նրա, ղարաբաղյան բանակցությունները փակուղի են մտել միայն Ադրբեջանի հակազդեցության պատճառով, որը չի գնում ոչ խոսակցությունների, ոչ պայմանավորվածությունների: Այս ամենը վկայում է, որ Իրանի հետ պատերազմին նախորդող փուլն ավարտվում է:

«Ադրբեջանն այդ պատերազմում առաջին ջութակի դերը չի խաղա, սակայն, սա այն տարածքն է, որն արդեն լի է ԱՄՆ զինծառայողներով, ամերիկյան ու իսրայելյան տեխնիկայով, որը պատրաստ է դիմակայման, Իրանի հետ պատերազմին»,-ասել է փորձագետը «Ռուսաստանի ձայնին» տված հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ խաղաղ կարգավորումը ժխտող հայտարարություններից հետո, հակամարտությունը անցնի թեժ փուլ՝ Զախարովն ասել է. «Ամերիկան լվանում է ձեռքերն ու ասում է. «Խնդրեմ, ինչ ուզում եք, արեք»: Կա զարգացման մի քանի տարբերակ: Տարբերակներից մեկը հետևյալն է՝ երբ արդեն հայտնի կլինի Իրանի վրա հարձակման «իքս» ժամը, Ադրբեջանը ակտիվ ներխուժում կսկսի Լեռնային Ղարաբաղում»:

«Դա անհրաժեշտ կլինի, որպեսզի Ամերիկան, առանց հարցնելու Ղարաբաղ զորքեր մտցնելու մանդատ, ինչպես նա արել է արդեն երկու անգամ, մտցնի զորքերը՝ ասելով բոլորին,թե, իբր, մենք խաղաղության կողմնակից ենք, մենք ցանկանում ենք, որ այստեղ խաղաղություն լինի: Իրականում Ղարաբաղ կմտցվեն ամերիկյան զորքերը, որոնք կհայտնվեն անմիջապես Իրանի սահմանի մոտ»,-ասել է Զախարովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---