Մարատ Հակոբյան. Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները սկսել են դրսևորվել հենց Ադրբեջանի ներսում![]() 11 սեպտեմբերի 2012 - 21:13 AMT PanARMENIAN.Net - Դժվար թե որևէ երկրում, որն ունի պետականության ավանդույթներ, որտեղ հարգում են զինվորական պատիվը և սխրագործությունը, կարողանային արդարացնել, և ավելի սարսափելի, հերոսացնել մարդասպանին, ով կյանքից զրկել է քնած մարդուն: Այս մասին «ՖրԱզա-ին» տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինական Analitika.at.ua տեղեկատվական-վերլուծական գործակալության ղեկավար Մարատ Հակոբյանը: Փորձագետի խոսքով, քնած մարդուն կացնահարողին արդարացնելը հայերի դեմ հանցագործությունների շղթայի մի օղակն է, որոնք սկսվել են Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այս նախկին խորհրդային հանրապետության այլ հայաբնակ քաղաքներում: «Հայատյացությունը, որը պետական մակարդակում իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, անկառավարելի է դառնում, և դա վատ է ոչ միայն հայերի համար, ում դեմ տրամադրում են ադրբեջանցիներին: Այս երկրում արդեն այնքան ատելություն է կուտակվել հարևան ժողովրդի նկատմամբ, որ այդ քաղաքականության հետևանքները սկսել են դրսևորվել հենց Ադրբեջանի ներսում. հասարակությունում ագրեսիայի մակարդակը բավականին բարձր է, աճում է հանցագործությունների թիվը, մեծ է ինքնասպանությունների թիվը: Բազմաթիվ երկրների փորձագետներ նկատել են, որ ադրբեջանի պետականությունը կառուցված է նավթի և «կորցրած տարածքները վերադարծնելու» կպչուն մտքի վրա: Ըստ էության սա աղքատ բնակչությամբ հարուս երկիր է, որտեղ պետական մակարդակում չի ընդունվում այլակարծությունը»,-ընդգծել է Մարատ Հակոբյանը: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |